Մարտի սկզբին կբացվի «Կարֆուր»-ի առաջին մասնաճյուղը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ապրիլի 24-ին կլինի Հայաստանում: Այսօր կայացած ասուլիսի ժամանակ այս մասին նշեց ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:

Անդրադառնալով Հայաստանում «Կարֆուր» հանրախանութների ցանցի առաջին մասնաճյուղի բացմանը` նա ասաց, որ նախապատրաստական աշխատանքները վերջնական փուլին են հասնում: Դեսպանի խոսքով,  առաջին «Կարֆուր» հանրախանութը կբացվի մարտի սկզբին:

Խոսելով Հայաստանում ներկրման մենաշնորհների և «Կարֆուր»-ի գործունեության համատեղելիության մասին` նա ասաց, որ «Կարֆուր»-ը միտում ունի ներկայացնել յուրահատուկ գյուղմթերքներ, դրանք ոչ թե թերի մշակված, այլ պատրաստի մթերքներ են, որոնք մրցակցությունից դուրս են ու ունեն հատուկ սպառող:




Լրահոս