Լևանդովսկին պարտություններում դրական կողմ է տեսնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին Գերմանիայի առաջնության երկրորդ շրջանում մյունխենյան ակումբի անհաջողություններում, միայն բացասական կողմեր չէ, որ տեսնում է: 18-րդ տուրի խաղում Խոսեպ Գվարդիոլայի սաները պարտվեցին «Վոլֆսբուրգ»-ին 1:4 հաշվով, իսկ 19-րդ տուրի «Շալկե»-ի հետ խաղն ավարտվեց ոչ ոքի:

«Ավելի լավ է այդպիսի երկու խաղ անցկացնել հիմա, այլ ոչ թե առաջնության վերջում, երբ չեմպիոնի տիտղոսի համար պայքարն ավելի է թեժանում: Մենք հիմա փնտրում ենք մեր օպտիմալ մարզավիճակը, և դրան համապատասխան՝ կցուցադրենք մեր խաղը: Եթե դու հենց սկզբից ցույց ես տալիս քո լավ խաղը, ապա շատ դժվար է այդ մակարդակում մնալ ամբողջ մրցաշրջանում», – նշել է Լևանդովսկին:




Լրահոս