Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ այսօր Նոր Նորքի 9-րդ զանգվածում արտակարգ դեպք է տեղի ունեցել: 52-ամյա Մելիք Գալստյանը բնակարանում նռնակ է պայթեցրել, ինչի հետևանքով նրա քենու 4-ամյա թոռը` Էլեն Դալլաքյանը, և կինը՝ 46-ամյա Անահիտ Խաչատրյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Ավելի ուշ փոքրիկը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ վիրահատել են նրա ոտքերը: Երեխայի վիճակը, ԲԿ տնօրեն Աննա Չոբանյանի փոխանցմամբ, ծանր է:
Ոստիկանությունը քիչ առաջ տեսանյութ է տարածել, որտեղ երևում է Մելիք Գալստյանի՝ հուզված ցուցմունքը:
Ավելի մանրամասն՝ տեսանյութում.