Ազատ դեմոկրատներ կուսակցությունը խստորեն դատապարտում է «Կասեցում» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Խաչատրյանի առևանգումն ու նրա նկատմամբ իրականացված բռնությունը: Այս մասին ասվում է նրանց տարածած հաղորդագրությունում:
«Չափազանց մտահոգիչ է այն հանգամանքը, որ վերջին շրջանում ՀՀ քաղաքացիները իրենց հասարակական-քաղաքական գործունեության համար բռնությունների են ենթարկվում: Ցավալիորեն պետք է նշենք, որ ՀՀ քաղաքացին պաշտպանված չէ սեփական երկրում և ակնհայտորեն ոտնահարվում են քաղաքացիների սահմանադրորեն ամրագրված իրավունքները:
Նման արատավոր դեպքերի չբացահայտվածությունն անպատժելիության մթնոլորտ է ստեղծում և դառնում դրանց կրկնության պատճառ: Իշխանությունները պարտավոր են անհապաղ բացահայտելու և պատժելու մեղավորներին, այլապես ողջ պատասխանատվությունը մնում է հենց իշխանությունների վրա»: