«Կասեցում» նախաձեռնության անդամ Արտակ Խաչատրյանի մոտ նոր առողջական խնդիրներ են ի հայտ եկել: Այս մասին հայտնում է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը:
«Արտակ Խաչատրյանի մոտ առաջացել են նոր խնդիրներ, ավելի կոնկրետ հայտնաբերվել է նաև թոքերի սալջարդ, ինչի հետևանքով թոքերում օդ է հավաքվում, ինչը լրացուցիչ բարդություն է առաջացրել և նոր միջամտություն է պահանջում։ Հուսով եմ բժիշկները կանեն հնարավոր ու անհնար ամեն ինչ, որպեսզի Արտակի կյանքին վտանգ չսպառնա», – նշել է նա։
Հիշեցնենք, որ Արտակ Խաչատրյանին անհայտ անձինք առևանգել էին երեկ առավոտյան: