«Վ. Ղուկասյանն ինքը սկի իրան պետք չի: Ո՞նց կարա Հանրապետականին պետք գա»:
Այնպես ստացվեց, որ գյումրեցի Վարդանիկը նախագահականից դուրս գալուց հետո ուղղակիորեն սկսեց գահավիժել փառքի բարձունքներից: Ճիշտ է, մինչ այդ նա ՀՀԿ-ին հավատարիմ է մնացել, որքան կարողացել է, միայն Հանրապետականի ներկայացուցիչներին բնորոշ գործելաոճով հնարավորն ու անհնարինն է արել իշխող կուսակցության համար: Այլ հարց է, որ վերջին ընտրություններում Վարդանիկի «անմեղ սայթաքումն» այդպես էլ չներվեց, ու Գյումրու քաղաքապետը պաշտոնով հատուցեց իր բոլոր հին ու նոր մեղքերի համար: Տարիներ շարունակ նրան ամեն ինչ էր ներվում. հիմա պարզվում է, որ նա այլեւս ոչ մեկի ու ոչնչի պիտանի չէ: