Հունիս-հուլիս ամիսներին Վանաձորում գրանցվել է սնկային թունավորման 8 դեպք, տուժել է 15 հոգի: Ինչպես մեզ տեղեկացրեց ՀՀ հիգիենիկ եւ հակահամաճարակային հսկողության պետական տեսչության Լոռու մարզային կենտրոնի պետ Կարինե Միրզոյանը, բոլոր տուժածներն օգտագործել են իրենց հավաքած, տնային պայմաններում պատրաստած սունկը եւ առողջական վիճակի վատացմամբ հոսպիտալացվել են Վանաձորի թիվ 1 հիվանդանոց: Թունավորվածները հիմնականում մեծահասակներ են, սակայն նրանց մեջ եղել են նաեւ 10-12 տարեկան երեխաներ: Արդյոք թունավորվածները սոցիալական վատ պայմաններում ապրող մարդիկ են, որոնք, հացի խնդրից դրդված, ապավինել են անտառի բարիքներին: Այս հարցին Կ. Միրզոյանը դժվարացավ պատասխանել: Նա ասաց միայն, որ թունավորվածների վիճակն արդեն լավացել է, եւ նրանք դուրս են գրվել հիվանդանոցից:
Լոռի