«Բորոդինո» ընկերության գույքն արգելանքի տակ է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արարատի մարզում գործող «Բորոդինո» պահածոների գործարանը դեռ շարունակում է գտնվել ֆինանսական վատ վիճակում: Բացի այս՝ ընկերության դեմ դատական հայց են ներկայացրել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Արարատ ԳՄՄ-ն եւ «Գլաս ՈՒորլդ Քամփնի» ընկերությունը՝ գումարի բռնագանձման պահանջով: Տեղեկացնենք, որ «Բորոդինո» ընկերությունը գրեթե ամեն տեսակի մրգեր եւ բանջարեղեն է մթերում, մուրաբա ու պահածոներ է արտադրում: Բայց ընկերության արտադրանքի միայն 15-20 տոկոսն է ներքին շուկայում իրացվում: Մեծ մասը արտահանվում է Հոլանդիա, Ֆրանսիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան:

Հիշեցնենք, որ ընկերությունը դեռեւս նախորդ տարվանից ֆինանսական ծանր վիճակում է գտնվում: Նույնիսկ խոսակցություններ էին պտտվում այն մասին, որ գործարանը սնանկացման ճանապարհին է: Տնօրինությունը չի կարողանում վճարել աշխատակիցների աշխատավարձերը: Ավելին՝ գործարանի ղեկավարությունը մինչ օրս ամբողջությամբ չի վճարել աշխատակիցների աշխատավարձերը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս