Քաղաքապետարանը գույքահարկի և հողի հարկի արտոնություններ է սահմանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 10-ին կայացած Երևան քաղաքի ավագանու 5-րդ նստաշրջանի 1-ին նիստում Երևանի ավագանին քվեարկության ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել «Հայաստանի գրողների միություն», «Հայաստանի նկարիչների միություն», «Հայաստանի թատերական գործիչների միավորում», «Հայաստանի ժուռնալիստների միություն», «Հայաստանի կինեմատոգրաֆիստների միավորում» և «Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միավորում» կազմակերպությունների գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու մասին որոշումներին:

Միաժամանակ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարվել է տվյալ միություններին տրամադրել նաև անհրաժեշտ խորհրդատվություն` հետագայում պարտքեր չկուտակելու համար:

Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հողի հարկի գծով արտոնություն է տրամադրել նաև «Սիմոնյան կրթական հիմնադրամ» կազմակերպությանը՝ Հովհաննես Թումանյանի անվան զբոսայգու՝ «Թումո»-ի, զբաղեցրած տարածքը պատշաճ խնամելու և մշտապես բարեկարգ պահելու համար:




Լրահոս