![](https://armlur.am/wp-content/uploads/2015/02/10965748_1555018604785338_1848091084_n.jpg)
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Արման Հակոբյանը նշանակվել է Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի (Երևանի ՃՈ) պետ:
Հիշեցնենք, որ Երևանի ճանապարհային ոստիկանության նախկին պետ Արսեն Արշակյանը նշանակվել է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության պետ: