Այսօր` օգոստոսի 2-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում ճանապարհային ոստիկանության վարչական շենքի հարևանությամբ անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին և թողնելով անօգնական, դիմել է փախուստի:
Ինչպես armlur .am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Դատաբժշկի նախնական եզրակացությամբ` վրաերթի հետևանքով մահացած տղամարդը` կլինի մոտ 30-35 տարեկան:
ՃՏՀ քննության բաժնի քննիչ Տիգրան Վարդանյանի կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), և 244 հոդվածի (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հատկանիշներով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի