Երեկ՝ օգոստոսի 1-ին, ժամը 23:45-ի սահմաններում Երևանի ,Սուրբ Աստվածամայրե բժշկական կենտրոնից Ոստիկանության Մալաթիայի բաժին հայտնել են, որ պոլիտրավմա ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 17-ամյա Դավիթ Հայրապետյանը: Ինչպես armlur .am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի օպերատիվ քննչական խումբը:
Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Նոր Նորքի 9-րդ զանգվածի 5-րդ շենքի բնակիչ ՀՀ պետական ագրարային համալսարանի քոլեջի 2-րդ կուսի սան է:
Հիվանդանոցում բժիշկը ոստիկանությանը հայտնել է, որ նա ի վիճակի չէ հաղորդում տալու: Գ.Շամյաշյանը հայտնում է, որ պարզվել է, որ Դ. Հայրապետյանը վնասվածքը ստացել է Հրազդանի կիրճում գտնվող “8-րդ հրաշալիք” ռեստորանային համալիրում վիճաբանության ժամանակ վայր ընկնելու հետևանքով:
Այսօր՝ օգոստոսի 2-ին՝ գիշերը ժամը 00:10-ի սահմաններում, Ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցները նշված ռեստորանային համալիրի կողմից վիճաբանություն կատարելու կասկածանքով, Ոստիկանություն բերման են ենթարկել Արշակունյաց պողոտայի 48/1 շենքի բնակիչ 27-ամյա Գարիկ Դանիելյանին, Վարդաշյան 6-րդ փողոցի բնակիչ Պավլե Կերդիկոշվիլիին, իսկ արդեն որոշ ժամանակ անց Ոստիկանության բացատրական աշխատանքների արդյունքում բաժին է ներկայացվել Եզնիկ Կողբացու փողոցի առաջին շենքի բնակիչներ 26-ամյա Դավիթ Հովհաննիսյանը, 25-ամյա Արտակ Ավետիսյանը:
Գագիկ Շամշյանը հայտնում է, որ Դ. Դանիելյանը, աշխատում է նշված ռեստորանային համալիրում որպես մենեջեր, Պ. Կերդիկոշվիլին Վրաստանի քաղաքացի է և աշխատում է նշված ռեստորանային համալիրում որպես բարմեն, Դ. Հովհաննիսյանը սովորում է թիվ 182 ավագ դպրոցի 12-րդ դասարանում, իսկ Ա. Ավետիսյանը Երևանի պարարվեստի քոլեջի 2-րդ կուրսում:
Դ. Հայրապետյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Փաստի առթիվ Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնում նյութեր են նախապատրաստվում: Հանգամանքները պարզվում են:
Գ. Շամշյանը հայտնում է, որ նշված անձինք ենթարկվել են բժշկական փորձաքննության և, ըստ իր տեղեկությունների, բժշկական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ նրանք եղել են ոչ սթափ վիճակում։