Զինծառայողի ուղղությամբ կրակած ծառայակից ընկերը հոգեբանական ծանր վիճակում է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ փետրվարի 10-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հրազենային վիրավորումից մահացած զինծառայող ավագ լեյտենանտ Տիգրան Սիմոնյանին կրակել է իր ծառայակից ընկերը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Վանաձոր քաղաքի թիվ 5 պոլիկլինիկայի վիրաբուժական բաժանմունքի բուժքույր Համեստ Խաչատրյանը, որը մահացած Տիգրան Սիմոնյանի մայրիկի հետ աշխատում է նույն պոլիկլինիկայում, պատմեց, որ հեռուստատեսությամբ լսել է՝ Տիգրանը մահացել է դիպուկահարի կրակոցից. «Տիգրանի մայրիկը՝ Արմանուշը, մեր պոլիկլինիկայի գինեկոլոգիայի բաժնի բուժքույրն է: Առավոտյան միշտ Արմանուշի հետ եմ աշախատանքի գնում, բայց այս առավոտ նա չկար ավտոբուսի մեջ: Եկա գործի ու տեսա, որ Արմանուշը դեռ չի եկել, եւ զանգահարեցի բջջայինին: Հեռախոսը պատասխանեց մեկ ուրիշը եւ ասաց, որ իր որդու հետ դեպք է պատահել: Մի տեսակ չէի հավատում, այնքան մեծ ցավ ապրեցի, Տիգրանը մեր աչքի առաջ է մեծացել»»:

Ավելի մանրամասն` թերթրի այսօրվա համարում:




Լրահոս