Ինչո՞ւ տեղեկանքը տարածվեց Գագիկ Ծառուկյանի՝ Մոսկվայից վերադառնալուց հետո. «168 Ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 ժամ» թերթը գրում է. «Այսօր տեղի է ունենալու ՀՀԿ գործադիր մարմնի, ապա՝ խորհրդի նիստը, որի ժամանակ, ըստ ՀՀԿ-ականների, ամենայն հավանականությամբ, Սերժ Սարգսյանը հայտնելու է իր տեսակետը Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Դատելով ՀՀԿ-ականների հայտարարություններից ու հարցազրույցներից, Սերժ Սարգսյանը հայտարարելու է, որ չի պատրաստվում հրաժարվել սահմանադրական բարեփոխումներից: Դրանից հետո ներքաղաքական կյանքում կհաստատվի նոր իրավիճակ, ոչ իշխանական ուժերը, ինչպես հայտնի է՝ դեմ են սահմանադրական փոփոխություններին՝ դա համարելով Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությանն ուղղված քայլ: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն էլ իր հրավիրած վերջին խորհրդաժողովում ակնարկեց, որ եթե իշխանությունը չհրաժարվի քաղաքական ուժերի աջակցությունը չվայելող սահմանադրական փոփոխություններից, ժողովրդին այլ բան չի մնա, քան պարտադրել արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ»։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս