ԿԳ նախարարը` Պոլիտեխնիկում անցկացված ստուգումների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բուհի ղեկավարության պարտավորությունն է՝ ապահովել բուհի համբավը, բարոյահոգեբանական առողջ մթնոլորտը և նորմալ ուսումնական պրոցեսի իրականացումը: Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց  ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նա անդրադարձավ երեկ նախարարության կողմից տարածած այն հաղորդագրությանը, որում խոսվում էր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ) իրականացրած ստուգումների արդյունքում անցկացված քննություններում խախտումների մասին:

«Նախարարությունն իր մտահոգությունն է հայտնում, որ բուհը հերթական անգամ հայտնվեց թվով երրորդ թե չորրորդ սկանդալում: Նախարարությունը բացառապես առաջնորդվելու է ՀՀ օրենսդրությամբ և հույսով, որ մոտ ապագայում այդ խնդիրն իր վերջնական կարգավորումը կստանա»,-ասաց նա:

Նախարարն ընդգծեց, որ ոչ մի բուհի ռեկտոր, դասախոս, պրոֆեսոր չի կարող իրեն վեր դասել օրենքներից:

«ԿԳ նախարարությունը՝ որպես պետական լիազոր մարմին, առաջնորդվելու է ՀՀ օրենսդրությամբ, բայց մե՛զ էլ, ձե՛զ էլ հուզում է նաև բուհի իմիջը: Այն սկանդալների շարքը, որը տեղի է ունենում այդ բուհում, մտահոգիչ է կառավարման որակի և արդյունավետության տեսակից»,- ասաց Արմեն Աշոտյանը:




Լրահոս