Փետրվարի 11-ին Մինսկում Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Ուկրաինայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինը, Անգելա Մերկելը, Ֆրանսուա Օլանդն ու Պյոտր Պորոշենկոն «նորմանդյան ձևաչափով» բանակցություններ են անցկացրել Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է, թե ինչպես են կազմակերպված եղել բանակցությունները, որոնք շարունակվել են 16 ժամ: Բելառուսի առաջնորդի խոսքերով՝ բանակցությունների մասնակիցներին կերակրել ու ամեն ինչով ապահովել են:
«Բոլորին կերակրել են ամենով, ինչ արտադրվում է Բելառուսում և Ռուսաստանում»,- պարզաբանել է Լուկաշենկոն: Նրա խոսքերով՝ բանակցության մասնակիցները «կերել են ձվածեղ, պանիր, կաթնամթերք, մի քանի դույլ սուրճ են խմել՝ նշելով, որ ոչ ոք սպիրտային խմիչք չի խմել:
Լուկաշենկոն նաև հավելել է, որ քնել ոչ ոքի չի հաջողվել: «Հերթափոխով քնել են միայն փորձագետները, քանի որ նման փաստաթղթեր ձևակերպելու համար մարդու գլուխը պետք է լուսավոր լինի, իսկ երկրի ղեկավարներին չի հաջողվել հանգստանալ:
Շատերն այս գագաթնաժողովն անվանում են երկրում իրավիճակի կայունացման վերջին շանս: Թե ինչպես է անցել հանդիպումը, ներկայացնում ենք լուսանկարներով: