«Որքան ուժեղ ու զարգացած լինի Հայաստանը, այնքան յուրաքանչյուր սփյուռքահայ իրեն ավելի լավ եւ ուժեղ կզգա»:
Ինչ խոսք, վատ չէ, որ Ս. Սարգսյանը նույնպես երազում է ուժեղ եւ զարգացած Հայաստանում ապրել, հաշվի է առնում նաեւ սփյուռքի կարեւորությունն եւ սփյուռքահայերի կարծիքը՝ իրավացիորեն համարելով, որ դրսում ապրող մեր հայրենակիցներն էլ են հզոր հայրենիք ունենալու մասին երազում: Իհարկե, ամեն ինչ այսքան ծիծաղելի չէր լինի, եթե այդքան ողբերգական չլիներ… Ստացվում է, որ երկրի զարգացման հիմնական պատասխանատուն գործնական քայլերի փոխարեն ընդամենը բաժակաճառ է ասում: Համենայնդեպս, այս մաղթանքն ավելի շատ կենացի է նման: Իսկ երկրի ղեկավարի ասած կենացը՝ այն էլ հրապարակային ու առանց բաժակի, մի տեսակ չի ընկալվում: