«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը նախօրեին կայացած ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ հայտարարել էր, թե «շարունակում են նաեւ օդում կախված մնալ բազմաթիվ քրեական հանցագործություններ պրոֆեսիոնալ կերպով քողարկելու մեխանիզմ հիմնելու մասին չստուգված լուրերը»: Այս առիթով երեկ Սերժ Սարգսյանը հրավիրեց խոստացած անվանգության խորհրդի նիստը: «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ հատուկ քննչական ծառայության նախկին ղեկավար Անդրանիկ Միրզոյանից տեղեկանալ, թե ի՞նչ է հայտնի նրան բազմաթիվ քրեական հանցագործությունները պրոֆեսիոնալ կերպով քողարկելու մասին: «Ես հայկական ոչինչ չեմ նայում, տեղյակ չեմ, թե նախագահն ինչ է ասել»: Երբ Միրզոյանի հետ զրույցի ժամանակ մեկ անգամ եւս ընդգծեցինք Սերժ Սարգսյանի խոսքերի լրջությունը, որ հնարավոր է՝ նաեւ իր պաշտոնավարման շրջանում է քրեական հանցագործություն քողարկվել, որն առնչվել է Ծառուկյանին, նա այսպիսի պատասխան տվեց. «Ինձանից վերեւներում էլի մարդիկ կան, իրենցից գնացե՛ք, հարցրե՛ք»»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: