ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երբ տեղում չես կարողանում քո վճիռները կայացնել, մեկնություններ ես բերում աշխարհից, տարբեր երկրներից»:

Գալուստ Սահակյան irates.am

Ինքնագնահատականը, անշուշտ, մարդկային բնավորության ամենադրական հատկանիշներից է: Այս դեպքում, սակայն, հայտնի «իմաստուն» Գալուստ Գրիգորիչը ոչ թե ինքն իր մասին է խոսում, այլ սովորույթի համաձայն՝ ամեն ինչի ու ոչնչի: Ճիշտ է, նա բոլորից շատ է սիրում մամուլին հարցազրույցներ տալ ու ամբողջ աշխարհին եւ հատկապես հայրենի ընդդիմությանը «սխալ հանել», բայց այդպես էլ ինքն իրեն չի անդրադառնում: Միգուցե աշխարհն ու մեր ընդդիմությունը Գ. Սահակյանի կարծիքների ու խորհուրդների կարիքն ընդհանրապես չունեն… Ցավոք, այս մասին բոլոր ժամանակների պատգամավորն ու մամուլի հերոսը երբեւէ չի մտածել:




Լրահոս