«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է հրաժարվել Ֆալկաոյից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը մտադիր է հրաժարվել կոլումբացի Ռադամել Ֆալկաոյի տրանսֆերը գնելու մտքից և ցանկանում է նրա փոխարեն  ձեռք բերել ՊՍԺ-ի ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիին:

Ֆալկաոյի տրանսֆերային իրավունքը պատկանում է «Մոնակոյին», և «Մանչեսթեր Յունայթեդում» նա խաղում է վարձավճարով: Կավանիի աշխատավարձն անգլիական ակումբում շաբաթական կարող է կազմել 300 հազար ֆունտ ստեռլինգ:

Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Կավանին 22 խաղում դարձել է 8 գոլի հեղինակ:




Լրահոս