ՀՆԱՐՈՎԻ ՄԱՐԴԻԿ՝ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Facebook սոցիալական ցանցի հաշիվների գրեթե 9 տոկոսը կեղծ են կամ խախտում են ծառայության կանոնները: Ընկերության եռամսյակային հաշվետվության մեջ նշված է, որ 2012թ. հունիսի վերջի դրությամբ սոցցանցի ամենամսյա լսարանը կազմել է 955 միլիոն: Նրանցից 4,8 տոկոսը կրկնօրինակ են, այսինքն՝ ստեղծվել են օգտատերերի կողմից, որոնք արդեն գրանցված էին: Ի՞նչ է սա նշանակում. եթե ընդունենք, որ ընկերության հաշվարկները ճշգրիտ են, ապա ստացվում է, որ աշխարհի տարբեր երկրներում հեղափոխություններ իրականացրած սոցցանցում գրանցված է մոտ 46 միլիոն կեղծ օգտատեր: Դժվար չէ ենթադրել, որ դրանց մեծ մասի իրական տերերը տարբեր երկրների հատուկ ծառայություններն  են, որոնք,  հմտորեն օգտագործելով հանրային մանիպուլյացիայի այդ հրաշալի գործիքը, կարողացան հասնել իրենց ցանկալի արդյունքին: Նշենք, որ Facebook-ի մանիպուլյատիվ կարողությունները վերջին ամիսներին մեծապես սկսել են կարեւորել նաեւ Հայաստանի համապատասխան մարմիններն ու քաղաքական ուժերը: Ուստի նախագահական ընտրություններին ընդառաջ՝ Facebook-ը գոնե մեր երկրում կգրանցի “ֆեյք”-երի աննախադեպ աճ:




Լրահոս