10 մարդ գնդակահարած Քոչարյանն իրավունք չունի խոսել ճգնաժամից. Արամ Կարապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստորև ներկայացնում ենք «Նոր Ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանի համացանցային գրառումը, որով նա անդրադառնում է Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին.

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Անգլիայի վարչապետ Չերչիլը արտգործնախարար Էնտոնի Իդենի հետ ռադիոյով լսում են Գերմանիայի նախարար Գեբբելսի հերթական ճառերից մեկը:

Իր ճառը Գեբբելսը ավարտում է «…և օգնիր Աստված Գերմանիային…» խոսքերով: Չերչիլը ասում է Իդենին «…անմիջապես անջատեք ռադիոընդունիչը: Ես չեմ կարող լսել, թե ինչպես է այդ սրիկան դիմում Աստծուն…»: Մոտավորապես նույն զգացողություն է մոտս, երբ լսում եմ «… ձերբակալությունները ու ռեպրեսիվ գործողությունները կտանեն երկիրը դեպի խորը և երկարատև ճգնաժամի…» միտքը մի մարդուց, որը միայն 2008 թվականի մարտի մեկին գնդակահարված 10 ՄԱՐԴՈւ և հարյուրավոր այոց ձերբակալության ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈւՆ է…ԱՅՍՔԱ՞Ն ԷԼ ԳԱՂՋ:




Լրահոս