Յոահիմ Լյովը «Ռեալ»-ի մարզիչ կարող է դառնալ 2016-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական թեկնածուն է:

«Արքայական ակումբ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը դիտարկում է գերմանացի մասնագետին թիմ հրավիրելու հնարավորությունը Կառլո Անչելոտիի պայմանագրի ժամկետի լրանալուց հետո:

«Ռեալ»-ի հետ Անչելոտիի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2016-ին: Լյովն իր հերթին կարող է հեռանալ Գերմանիայի հավաքականի պաշտոնից «Եվրո-2016»-ից հետո:




Լրահոս