«Ժողովուրդ»-ի հավաստի աղբյուրները տեղեկացնում են, որ հանրապետության որոշ մանկատների եւ ծերանոցների մատակարարվում է ցածրարժեք դեղորայք, վատորակ սնունդ, որի առնչությամբ ՏՄՊՊՀ-ն սկսել է վերահսկողություն: Լուրը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ հանձնաժողովի լրատվության բաժնի պետ Գայանե Սահակյանը՝ հայտարարելով. «Այո՛, Ձեր տեղեկություններն իրական են, մեր ուշադրության կենտրոնում է ոլորտը: Անհատներից ստացել ենք բողոքներ, որ մատակարարվող սնունդն անորակ է: Ստուգվում են՝ արդյոք ոլորտում կա պետական միջոցների փոշիացում եւ անորակ սննդի մատակարարում: Սեպտեմբերին ՏՄՊՊՀ-ն կհայտնի մոնիթորինգի արդյունքները»:
Հիշեցնենք, որ ՏՄՊՊՀ-ն նմանատիպ ուսումնասիրություն է իրականացրել նաեւ դեղերի ոլորտում, որի ընթացքում պարզվել է, որ որոշ բուժհիմնարկներ պետպատվերի շրջանակներում գնվող դեղերը ձեռք են բերել ցածր գնով, սակայն պետբյուջեից պահանջել են դրանց արժեքի տասնապատիկը:
ԱՆՈՐԱԿ ՍՆՈ՞ՒՆԴ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ