ԿԱՐԳՎԵԼՈ՞Ւ Է ԳՈՂ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Գյումրու քաղաքապետ Վարդան Դուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, այնուամենայնիվ, օրերս մեկնել է Մոսկվա՝ օրենքով գող կարգվելու համար:
Հիշեցնենք, որ դեռեւս հուլիսի 24-ին գրել էինք, որ Գյումրու քաղաքապետ Վարդան Դուկասյանի որդուն չէր հաջողվել «Շիրակ» օդանավակայանից մեկնել Մոսկվա: Ըստ ականատեսների՝ Սպարտակին ճանապարհելու էր գնացել մոտ 30 հոգի, սակայն ոստիկանության եւ ԱԱԾ-ի աշխատակիցները նախ Ղուկասյանին հրավիրել էին օդանավակայանի ԱԱԾ աշխատասենյակ, ապա տուն ճանապարհել:
Երեկ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մամլո խոսնակ Լիլիթ Աղեկյանից փորձեցինք տեղեկանալ՝ արդյոք Ղուկասյանի որդուն այս անգամ հաջողվել է մեկնել Մոսկվա. «Ես չգիտեմ, թե այդ տեղեկությունները որտեղից են տարածվում, բայց ես տեղյակ չեմ՝ մեկնել է, թե ոչ: Ինձ համար անհասկանալի է, թե ով է այդ ընտանիքին կրնկակոխ հետեւում, իսկապես ամոթ է, ի՞նչ օրենքով գող, պարա՞պ են մնացել»:




Լրահոս