Հայաստանի ոստիկանությունը աշխատակազմի նոր ղեկավար ունի: Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության գնդապետ Նորայր Մուրադխանյանը նշանակվել է Ոստիկանության աշխատակազմի ղեկավար: Այդ մասին հայտնեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից: Վլադիմիր Գասպարյանը Նորայր Մուրադխանյանի հրամանը ստորագրել է կայացած խորհրդակցությունից հետո: Նշենք, որ Նորայր Մուրադխանյանը նախկինում զբաղեցրել է անձնագրային եւ վիզաների վարչության պետի պաշտոնը:
Նոր նշանակում Հայաստանի ոստիկանության համակարգում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ