Ձեռքերը կորցրած չինացին ստեղծել է պրոթեզներ մետաղի ջարդոնից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Չինացի ֆերմեր Սուն Ջիֆան, ով իր ձեռքերը կորցրել է դժբախտ պատահարի հետևանքով, հնարավորություն չունենալով գնել հիվանդանոցում առաջարկվող պրոթեզները, 8 տարում մետաղի ջարդոնից ինքնուրույն վերջույթներ է պատրաստել: 51-ամյա Ջիֆան զրկվել է վերին վերջույթներից ինքնաշեն ռումբի վաղաժամ պայթյունի հետևանքով: Թեև նա բավարար ֆինանսական միջոցներ չի ունեցել պրոթեզներ գնելու համար, այնուամենայնիվ, լավ գիտակցել է, որ ձեռքերն իրեն անհարժեշտ են աշխատելու և ընտանիքի կարիքները հոգալու համար:
Այդ պատճառով էլ Ջիֆան որոշել է արհեստական ձեռքեր ստեղծել մետաղի ջարդոնից: 8 տարի աշխատելուց և մի քանի նախնական օրինակներ պատրաստելուց հետո, նրան վերջիվերջո հաջողվում է նորմալ գործող պրոթեզներ ստեղծել: Չինացու խոսքերով` ինքը կարողանում է կառավարել արհեստական ձեռքերը դաստակների միջոցով: Պրոթեզների միակ թերությունն այն է, որ ամռանը չափազանց շոգ է, իսկ ձմռանը` բավական ցուրտ: Այժմ Ջիֆան մտադիր է նմանատիպ պրոթեզներ ստեղծել այլ հաշմանդամների համար, ովքեր միջոցներ չունեն դրանք ձեռք բերելու համար:
tert .am




Լրահոս