Սերժ Սարգսյանը ցույց տվեց, որ իր համար Լևոն Տեր-Պետրոսյանի նամակը հետաքրքիր չէ. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանն արձագանքել է Լեւոն Տեր-Պետրոսյանի նամակին, որով ՀԱԿ առաջնորդը դեմ առ դեմ հանդիպում էր ակնկալել:

Սերժ Սարգսյանն իր պատասխան նամակում փաստորեն, նախ բովանդակային իմաստով մերժում է Տեր-Պետրոսյանին՝ սրանով ցույց տալով, որ հանդիպումն ունի լրիվ այլ առաքելություն՝ առնվազն իր համար, այսինքն՝ մեծ հաշվով Տեր-Պետրոսյանի հրապարակած բովանդակությունն իր համար կարեւոր կամ հետաքրքրական չէ: Սակայն, այնուամենայնիվ, չի մերժում հանդիպման առաջարկը, բայց բովանդակային մերժմամբ ընդունելով այն՝ ըստ էության, հանդիպումը դուրս է դնում պաշտոնապես հռչակված հարթությունից եւ կարծես թե ցանկանում ընդգծել, որ իրականում այդ բովանդակությունը Տեր-Պետրոսյանի համար պարզապես հանդիպելու առիթ է եղել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս