«Շահութահարկի մասին» օրենքի փոփոխությունները ռուսաստանցի խոշոր գործարարի հետ պայմանավորվածության արդյունք են. «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 ժամ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով ՀՀ իշխանությունները պայմանավորվածություն են ձեռք բերել ռուսաստանցի մի խոշոր գործարարի հետ շինանյութերի բնագավառում ուժերը համախմբելու և 50 մլրդ դրամի արտահանում իրականացնելու շուրջ: Հենց այդ նպատակի համար էլ մշակվել են «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխությունները, որոնցով 50 մլրդ դրամ արտահանման դեպքում շահութահարկը 20%-ից նվազեցվում է 2%-ի: Ըստ ամենայնի, խոսքը վերաբերում է ցեմենտի արտադրությանը: Հայաստանում ցեմենտ արտադրող երկու գործարաններն էլ` թե’ Հրազդանի ցեմենտի գործարանը, թե’ Արարատցեմենտը, այսօր մեծամասամբ պարապուրդի են մատնված պահանջարկ չլինելու պատճառով: Եվ ահա, ռուսաստանցի գործարարը ստանձնելու է երկու գործարանների պայմանագրային կառավարումն ու ապահովելու է դրանց արտադրանքի արտահանումը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս