Հույսով հո չե՞նք ապրելու հարյուր տարի. վարչապետը` Գագիկ Բեգլարյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ներկայացրեց կառավարության 2014 թվականի որոշումներից մեկում փոփոխություն կատարելու մասին հարցը:

Ներկայացված նախագծով` նախատեսվում է երկու ամսով երկարացնել Հայաստանի Հարավային երկաթուղու կառուցման համար անհրաժեշտ միջոցառումների ցանկի և Կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին համապատասխան իրավական ակտերի ընդունման ժամկետները:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հարցրեց.«Հույս ունե՞նք այդ հարցով»:

«Հույս միշտ ունենք»,-արձագանքեց նախարարը:

«Հույսով հո չենք ապրելու հարյուր տարի»,-արձագանքեց վարչապետը, իսկ Գագիկ Բեգլարյանը պատասխանեց. «Աշխատում ենք, որ իրականացվի»:




Լրահոս