Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց, ըստ որի` «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի խորհրդի նախագահի պաշտոնն այլևս ընտրովի է, և խորհրդի տասնմեկ անդամներն իրենք պետք է ընտրեն խորհրդի նախագահին:
Նշենք, որ նախկինում այդ պաշտոնը տրվում էր վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին: Նախագիծը գործադիրին ներկայացրեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ինչից հետո Հովիկ Աբրահամյանն արձագանքեց. «Բայց ասե´ք, որ ես եմ, է´, հրաժարվել, ոչ թե` պարտադրել եք»: