ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դասական իմաստով ընդդիմություն` որպես այդպիսին, մեր խորհրդարանում չկա, բայց կա տեսակետների բախում, տարբեր մոտեցումներ, եւ այդ տարբեր տեսակետները ներկայացվում են տարբեր խմբակցությունների կողմից»:

Աշոտ Ղուլյան «Իրավունք»

Այսպիսով՝ Արցախի ժողովրդավարական կուսակցության ղեկավարն ու նաեւ ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ժողովրդավարությունը «յոլա տանելու» մակարդակով է իրականացվում: Տեսակետների բախում կա, բայց ընդդիմություն չկա: Հետաքրքիր է՝ այդ դեպքում հատկապես ո՞ր տեսակետներն են բախվում միմյանց: Հավանաբար այնտեղ գործում են սադոյանական տեսակի ընդդիմադիրները, որ լինելով Ալրաղացի Լյովիկ մականունով հայտնի պատգամավոր Լեւոն Սարգսյանի օգնականը՝ ԱԺ-ում ընդդիմություն էր խաղում: Ահա այսպիսի ժողովրդավարական բարքեր:




Լրահոս