Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Նրանց մասնակցությունը զրոյական կլիներ». Վարշամ Սարգսյանն՝ ընդդիմությամ բացակայության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմավիր համայնքում այսօր՝ հոկտեմբերի 25-ին, անցկացվում են ՏԻՄ ընտրություններ։ Ինչպես 2021 թվականին, այս անգամ ևս ընտրություններին մասնակցում է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ համայնքի գործող ղեկավար Վարշամ Սարգսյանի գլխավորությամբ։

Այսպիսով՝ Արմավիրի ընտրողներն այս անգամ ևս այլ քաղաքական ուժերի ընտրական ցուցակների միջև ընտրություն կատարելու հնարավորություն չունեն։

ArmLur.am-ը զրուցել է ընտրական հանձնաժողովի նախագահի հետ, որը ներկայացրել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիների թիվը և ընտրողների մասնակցության ցուցանիշը։

Ընտրությունների ընթացքում ուշադրության կենտրոնում են ոչ միայն ընտրողների մասնակցության տվյալները, այլև համայնքում քաղաքական մրցակցության բացակայության պատճառները։ Տարբեր հարցերի շուրջ քննարկումներում և ներքին խոսակցություններում բարձրաձայնվում են նաև ընտրական գործընթացի կազմակերպման, քաղաքական ուժերի մասնակցության և համայնքի կառավարման վերաբերյալ հարցեր։ Այս բարձրաձայնվող հարցերի վերաբերյալ են Արմավիր համայնքի 16/15 ընտրատեղամասի մոտ զրուցել ենք գործող համայնքապետ, Արմավիրի համայնքապետի թեկնածու Վարշամ Սարգսյանի հետ։

Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Մամուլի Տեսություն

Լրահոս