Խախտումներ՝ սննդամթերքի շուկայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության ծառայությունն ավարտել է ուսումնասիրությունը մսամթերքի և պաղպաղակի շուկայում: Այդ մասին ևևՓաստինֆոևև-ի հետ զրույցում տեղեկացրել է Սննդի անվտանգության ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը:
ևևՊաղպաղակի շուկայում հայտնաբերված մակնշման և սառնարանների հետ կապված խախտումների մասին նշել էինք դեռ օգոստոսի սկզբին հրավիրած ասուլիսի ժամանակ: Հետագայում այլ խախտումներ չհայտնաբերվեցին: Թեև դիտարկումն իրականացվել է 78 տնտեսվարողների շրջանում, այնուամենայնիվ ընդհանուր արտադրողների թիվը սահմանափակ է, այդ պատճառով նոր խախտումներ չեն հայտնաբերվելևև,- նշել է Բ. Պիպոյանը:
Նույնը չի կարելի ասել մսամթերքի շուկայի մասին: Բ. Պիպոյանի խոսքով` ուսումնասիրություն իրականացվել է մսամթերքի տարածման 6 տնտեսվարող սուբյեկտների շրջանում: Հայտնաբերված խախտումները հիմնականում վերաբերում են մսամթերքի պահպանման պայմաններին, սանիտարական փորձաքննություն չանցած, առանց ուղեկցող փաստաթղթի մսամթերքի վաճառքին: Խմբաքանակները կասեցվել են, լաբորատոր փորձաքննության են ենթարկվել, իսկ սանիտարական փորձաքննություն չանցած մսամթերքը ոչնչացվել է:
Այժմ ուսումնասիրության արդյունքները գտնվում են մոնիտորինգի պլանավորման վարչությունում: Առաջիկայում համապատասխան տեսչական գործառույթ կիրականացվի:




Լրահոս