Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի հանդեպ քրեական գործը կարող է ուղարկվել Դոնի Ռոստովի Հյուսիս-կովկասյան ռազմական օկրուգի դատարանի դիտարկմանը, հայտնել է դատարանի նախագահ Միխայիլ Պտիցինը:
«Այս պահին Պերմյակովը Գյումրիում հոգեբանահոգեբուժական փորձաքննություն է անցնում: Դեռևս վերջնական որոշում չի ընդունվել, թե որ ռազմական դատարանում կլսեն գործը` Երևանում թե Դոնի Ռոստովում, սակայն գործը պատկանում է Հյուսիս-կովկասյան ռազմական օկրուգի դատարանին»,- ասել է Միխայիլ Պտիցինը, ում խոսքերը մեջբերում է 161.ru-ն:
Հիշեցնենք, որ Անդրբայկալում պատասխանատվության կենթարկեն տարբեր ատյանների 52 բարձրաստիճան պաշտոնյաների՝ Վալերի Պերմյակովին զինվորական ծառայության համար պիտանի ճանաչելու համար: