Փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնի հայրը՝ Ջո Ջեքսոնը, հետ է վերցրել որդու անձնական բժշկի՝ Կոնրադ Մյուրեյի դեմ ուղղված հայցը, որով վերջինս մեղադրվում է կանխամտածված սպանության մեջ: Ջո Ջեքսոնը բժշկին մեղադրում էր մասնավորապես այն բանում, որ մյուս բժիշկներին չէր տեղեկացրել, որ Մայքլին արդեն տվել էր պրոպոֆոլ դեղամիջոցը եւ անհրաժեշտ կարգով չէր վարել բժշկական փաստաթղթաշրջանառությունը: Երգչի հայրը փոխհատուցում էր պահանջում որդուն կորցնելու, հուզական խանգարումների, ցավի եւ տառապանքի համար: Թե ինչ պատճառով է դատարանից հետ վերցվել 2010թ. հունիսին ներկայացված հայցը, չի տեղեկացվում:
ՀԵՏ Է ՎԵՐՑՐԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ