Մեր կուսակցությունների մեծ մասում առկա է անձի անվերապահ պաշտամունք. «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ» օրաթերթի խմբագիրը գրում է. «Անցնող շաբաթն ազդարարվեց Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանի ամբիոնից կրքոտ ելույթով և դրա դեմ ՀԱԿ-ի կատաղի հակաքարոզչությամբ: Այդ գործին խառնվեցին նույնիսկ «Մարտի 1-ի» զոհերի հարազատները: Փաշինյանի ելույթում եղել են, իմ կարծիքով, թե’ ճիշտ և թե’ սխալ դրույթներ, բայց մի հարցում պատգամավորն իրավացի է. մեր կուսակցությունների մեծ մասում առկա է անձի անվերապահ պաշտամունք և դրանից բխող յուրահատուկ մի էքզալտացիա, որը ժամանակին հատուկ էր նաև իրեն՝ Նիկոլին:

Այդ հոգեվիճակում գտնվող կուսակցականները կուրորեն արդարացնում են իրենց լիդերների ցանկացած քայլ և հարձակվում են ցանկացած կասկածողի վրա: Ինչպես և պատահում է նախկին զինակիցների դեպքում, հնչում են փոխադարձ կոպիտ մեղադրանքներ, որոնք ճիշտ չէ, որ արդար են: Մասնավորապես, ինձ թվում է՝ սուտ է, որ Փաշինյանը գործում է իշխանության պատվերով, ինչպես նաև սխալ է պատգամավորի այն պնդումը, որ առաջին նախագահի նամակը Սերժ Սարգսյանին խնդրագիր էր»։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս