Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 22-ին` ժամը 18:44-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի մարզադաշտի մոտակայքում ջրագծերի վերանորոգման աշխատանքներ կատարելիս աշխատակիցների կողմից հայտնաբերվել է արկանման առարկա:
ՀՀ ԱԻ նախարարությունից տեղեկացրին, որ դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական ջոկատը եւ ՀՀ ՊՆ N զորամասի սակրավորները: Տեղում պարզվել է, որ հայտնաբերվածը երկաթե խողովակի կտոր է: