Թմրամիջոց՝ Ֆորդ-Տրանզիտի սրահից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոսի 24-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Հասրաթյան փողոցից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 20-ամյա չորս երիտասարդների՝ Դավիթ Զ.-ին, Ալեքսան Զ.-ին, Հրանտ Վ.-ին և Արմեն Մ.-ին՝ վերջինիս վարած “Ֆորդ-Տրանզիտ” մակնիշի ավտոմեքենայով: Զննությամբ ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել է 3,7 գ դեղնականաչավուն զանգված: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս