Ավստրալացի զույգը ձերբակալվել է աղմկալի սեքսի պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ավստրալիայի հարավում ոստիկանությունը ձերբակալել է զույգի, որը սեքսով զբաղվելու ժամանակ պարբերաբար խախտել է լռության մասին օրենքը: Նրանց սպառնում է ավելի քան 4000 ԱՄՆ դոլարի տուգանք,- գրում է Lenta.ru-ն:
Իրավապահ մարմինների տվյալներով՝ հարևանները շարունակ բողոքել են նրանցից: Միայն 2012-ի ապրիլից նրանց դեմ ավելի քան 20 բողոք է ստացվել:
Վերջին բողոքը ստացվել է օգոստոսի 18-ին: Իրավապահները նրանց արգելել են 72 ժամվա ընթացքում աղմկալի ձայներ հանել: Սակայն զույգը խախտել է կարգադրությունը և օգոստոսի 21-ին ոստիկանները կրկին նրանց տուն են գնացել: Նրանց ձերբակալել են: Տղամարդը կատարվածի մեջ մեղադրել է ընկերուհուն: Նա խոստովանել է, որ իրենց սեռական հարաբերությունները 4-6 ժամ են տևում:
Նրանք հարավային Ավստրալայի առաջին բնակիչներն են, որոնց պատասխանատվության կենթարկեն 1993-ին ընդունված օրենքը խախտելու համար: Ավստրալիայում աղմուկը հավասարեցվում է շրջակա միջավայրի աղտոտմանը:




Լրահոս