ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ օգոստոսի 22-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում: Մոսկվա-Երեւան թիվ 511 չվերթի ինքնաթիռի սրահում ուղեւոր, ՌԴ քաղաքացի 44-ամյա Սիմոն Էլբակյանը անկարգություններ է արել եւ ծեծի ենթարկել ուղեւորներից մեկին՝ 57-ամյա Սենորիկ Բագիյանին: Մեր աղբյուրները պատմեցին, որ Սիմոնը վայրէջքից մոտ մեկ ժամ առաջ հանկարծակի սկսել է վիճաբանել Բագիյանի հետ, որի ընթացքում բռունցքով հարվածներ է հասցրել նրան: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին մեր տեղեկությունները՝ հավելելով, որ Սենորիկ Բագիյանին տրվել է դատաբժշկական ուղեգիր: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս