ՊՆ-Ն ԹԱՔՑՐԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերյանի հիվանդանոցից տեղեկացանք, որ օգոստոսի 15-ին Նոյեմբերյանի տարածաշրջանի Բերդավան գյուղի պաշտպանական դիրքերում ժամկետային զինծառայող, Երեւանի  19-ամյա բնակիչ Արման Լեւոնի Հայրապետյանը զենքի հետ անզգույշ վարվելու հետեւանքով կրակել է իր աջ ոտնաթաթին եւ ստացել հրազենային վնասվածք: Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում նրա վերքը մշակել են, ցուցաբերել անհրաժեշտ բուժօգնություն: Դրանից հետո Ա. Հայրապետյանը հիվանդանոցից դուրս է գրվել, տեղափոխվել իր զորամասի բուժկետ: Դեպքից ավելի քան մեկ շաբաթ է անցել, սակայն ՀՀ պաշտպանության նախարարությունն այս մասին հաղորդագրություն չի տարածել: Իսկ տեղեկատվության պակասը միշտ էլ կասկածներ է առաջացնում, թե ինչ-որ բան թաքցնում են:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս