ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի զորքերն ուսումնական վարժանքներ են անցկացնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայում սկսվել են ինժեներական զորքերի ստորաբաժանումների դաշտային ուսումնավարժանքները: Այս մասին, ինչպես հայտնում է ՌԻԱ «Նովոստին», հայտնել է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:

«Գործնական վարժանքների ընթացքում, որոնք անցկացվում են ծովի մակարդակից 2200 մետր բարձրության վրա, ինժեներ մասնագետները միայնակ ու խմբի կազմում մի շարք ուսումնական խնդիրներ են լուծելու»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ուսումնական վարժանքները կտևեն 1 ամիս, դրանց մասնակցում է ավելի քան 100 զինծառայող և շուրջ 30 միավոր ռազմատեխնիկա:




Լրահոս