Այսօրվանից “Արմավիա” ավիաընկերությունը ժամանակավորապես դադարեցնում է իր չվերթները դեպի Հալեպ:
“Պատճառը սիրիական ընդդիմության սպառնալիքն է, և կապի բացակայությունը Սիրիայի հետ: Այս կերպ, առաջին հերթին ապահովվում է ուղևորների անվտանգությունը”,-ասված է ավիաընկերության տարածած հաղորդագրության մեջ: