Կադիրովը խոստացել է հանուն Պուտինի տալ իր կյանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ պատրաստ է հանուն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի տալ իր կյանքը: Այսպես է Կադիրովը մեկնաբանել «Պատվո շքանշանով» պարգևատրվելը Instagram-ում:

«Ես անսահման շնորհակալ եմ Ռուսաստանի նախագահին, Ռուսաստանի ԶՈւ գերագույն հրամանատար Վլադիմիր Պուտինին այդքան բարձր պարգևատրության ու իմ համեստ աշխատանքը գնահատելու համար: Նման մարդու համար կյանք տալն ամենահեշտ խնդիրն է»,- գրել է Կադիրովը:

Հավելենք, որ Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը համընկնում է անվանել Բորիս Նեմցովի սպանության մեջ կասկածյալների ձերբակալումն ու դրան հաջորդած Կադիրովի պարգևատրումը: Նրա խոսքերով՝ պարգևի հանձնումը նախօրոք է պլանավորված եղել:




Լրահոս