ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ
«Ժողովուրդ» օրաթերթի երեկվա համարում տեղի է ունեցել վրիպակ. մի խումբ արեւմտամետ ընդդիմադիր գործիչներ ԱՄՆ են մեկնելու՝ մասնակցելու ոչ թե «Ազատ դեմոկրատներ» կուսակցության՝ Չիկագոյում կայանալիք համագումարին, այլ ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության համագումարին: Հայցում ենք ընթերցողների ներողամտությունը:

ՀԻՇԱՏԱԿԻ ԵՐԹ
Գյումրիում կրակոցներով ուղղորդված միջադեպի նախօրեին՝ կիրակի օրը, մոմավառություն ու երթ է տեղի ունեցել՝ ի հիշատակ ապրիլի 12-ին սպանված Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսա 27-ամյա Կարեն Եսայանի: Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, մասնակցել է այդ երթին, թե ոչ՝ հայտնի չէ: Երթի մասնակիցները պահանջել են սպանության բացահայտում՝ բողոքելով, որ արդեն 4 ամիս է անցել, սակայն սպանության պատվիրատուները չեն բացահայտվել:
Ի դեպ, Գյումրիում օրերս հնչած կրակոցների պատճառով Վ. Ղուկասյանի թիկնապահներից մեկի` Հարություն Համբարյանի ձերբակալումից հետո ոստիկանությունը դադարեցրել է Գյումրու քաղաքապետի թիկնազորի լիազորությունները: Այլ կերպ ասած` քաղաքապետին արգելել են շրջել թիկնապահներով: Նրանց զինաթափել են ու Վ. Ղուկասյանին առաջարկել`  եթե քո անվտանգության մասին ես մտածում, ապա անհրաժեշտության դեպքում դիմի՛ր մեզ, քեզ ոստիկանական պահակախումբ կառաջարկենք: Aravot.am-ի տեղեկություններով՝  քաղաքապետը միջնորդ է փնտրում երկրի նախագահի հետ հանդիպելու եւ որդու վիճակը մեղմացնելու նպատակով:

ՀԱՂԹՈՒՄ ԵՆՔ
Հայաստանի շախմատի ե՛ւ տղամարդկանց, ե՛ւ կանանց հավաքականները շարունակում են հաջողությամբ հանդես գալ Ստամբուլում ընթացող համաշխարհային օլիմպիադայում: Երեկ տղամարդկանց հավաքականը 4-0 հաշվով հաղթել է Բանգլադեշի թիմին. նրանք խաղում էին Լեւոն Արոնյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան եւ Տիգրան Պետրոսյան կազմով: Երեկ հաղթանակ է տարել նաեւ Հայաստանի կանանց հավաքականը. աղջիկների մրցակիցն էր Շվեյցարիայի թիմը. նրանք հաղթեցին 3-1 հաշվով: Պարտվեց միայն 4-րդ խաղատախտակին հանդես եկող Աննա Հայրապետյանը:

«ՔԱՄԱԿԸ ԼՎԱՑՈՂ»
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ մերժեց իրավապաշտպան Արթուր Սաքունցի հայցն ընդդեմ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի: «Այսպես կոչված դատարանում այսպես կոչված դատավորները քրեական օլիգարխների կեղտոտ քամակները լվացողներն են, եւ հստակ ասում եմ՝ այս դատավորը Ռ. Հայրապետյանի քամակը լվացող դայակն է»,-դատական նիստից հետո հայտարարեց Սաքունցը:




Լրահոս