ՀԱՐՑ. Քույրս զոհված ազատամարտիկի կին է: Ընտանիքի անդամների թիվը վեց է: Լսել եմ, որ ազատագրական պայքարում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն օգտվում են որոշ արտոնություններից: Խնդրում եմ մի փոքր մանրամասնել:
ՊԱՏԱՍԽԱՆ. Հաշմանդամ դարձած զինծառայողին գազի, ջրամատակարարման ծառայություններից եւ տրանսպորտից օգտվելու համար 2009թ. հունվարի մեկից տրամադրվում է դրամական օգնություն՝ ամսական 9100 դրամի չափով: Ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին (ամուսնուն, ծնողներին, ինչպես նաեւ օրենքով սահմանված՝ կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեցող ընտանիքների անդամներին) տրամադրվում է դրամական օգնություն՝ ամսական 9100 դրամի չափով: Եթե ընտանիքի անդամների թիվը հինգից ավելի է, հինգից ավելի յուրաքանչյուր անձի համար լրացուցիչ տրվում է 3000 դրամ: Նշված անձինք օգտվում են ջրահեռացման, աղբահանության եւ ռադիոյի բաժանորդային վարձերը հիսուն տոկոս զեղչով վճարելու իրավունքից:
հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թեեւ համատարած գնաճի պայմաններում եղածը առանձնապես մեծ բան չէ, բայց զոհված եւ հաշմանդամ դարձած ազատամարտիկների ընտանիքի անդամներին առաջարկում ենք լիարժեքորեն օգտվել իրենց իրավունքից, գործադիրին էլ հորդորում առաջին իսկ հնարավորության դեպքում վերանայել տրամադրվող գումարների չափերը: