ՕԴԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ Գյումրիում շրջանառվող տեղեկությունների, գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը օրերս երկիրը լքել է օդային ճանապարհով: Մեր տեղեկություններով, Սպարտակը նախ մեկնել է Վրաստան, այնուհետեւ այնտեղից այլ երկիր է տեղափոխվել: Փորձեցինք մեր տեղեկությունը ճշտել ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, որտեղից պատասխանեցին, թե առայժմ բոլոր վարկածները քննարկվում են, նախաքննությունը շարունակվում է:
Իսկ Վարդան Ղուկասյանի մամլո խոսնակ Լիլիթ Աղեկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե «Ես ինֆորմացված չեմ եւ չգիտեմ, թե դուք ինչ եք ասում»: Հիշեցնենք, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ հայտարարվել է հետախուզում, քանի որ նրա անունը կապվում է օգոստոսի 24-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Գյումրիի Սայաթ-Նովայի եւ Ռուսթավելու փողոցների խաչմերուկում գտնվող սրճարանի դիմաց հնչած կրակոցների հետ: Կասկածներ կան, որ հեղինակներից մեկը Սպարտակ Ղուկասյանն է:




Լրահոս