Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հրամաններով “Նուբարաշեն” եւ “Էրեբունի” քրեակատարողական հիմնարկների աշխատակիցներ Համբարձում Մկրտչյանն ու Դավիթ Մամիկոնյանը, ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար, ազատվել են աշխատանքից:
ԱՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ “Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ Համբարձում Զավենի Մկրտչյանն աշխատանքից ազատվել է քրեակատարողական ծառայողի վարկը նսեմացնելու, դատապարտյալի հետ անթույլատրելի կապի մեջ գտնվելու համար. նա, դատապարտյալին փոխանցելու նպատակով, փորձել է արգելված փաթեթ անցկացնել քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտի: Իսկ ,Էրեբունիե քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ Դավիթ Զորիկի Մամիկոնյանն ախատանքից ազատվել է դիտաշտարակում ծառայություն իրականացնելիս ինքնաձիգը վայր դնելու եւ պահակակետում քնելու պատճառով:
Նախարարի մեկ այլ հրամանով Միքայել Արմենի Մինասյանը, 2012 թվականի սեպտեմբերի 7-ից, երեք ամիս փորձաշրջանով նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի տեղակալի պաշտոնում։