Օրերս կայացավ Լիլիթ Հովհաննիսյանի «Թե աղջիկ լինեիր» տեսահոլովակի պրեմիերան եւ «արժանացավ» բազմաթիվ քննադատությունների: «Ա՜յ քեզ անճաշակություն, էլի արաբական-թուրքական, գնալով մակարդակներս ընկնում ա»,-«Ֆեյսբուք»-ում գրել է ունկնդիրներից մեկը: Մյուսն էլ, ի պաշտպանություն Լիլիթի, պատասխանել է. «Հայերը քննադատող ու վատաբանող ազգ են, չեն կարող հասկանալ, որ ժամանակն է քյարթիզմին հրաժեշտ տալ: Իսկ Լիլիթը փորձում է իր աշխատասիրությամբ փրկել մեր շոու բիզնեսը»: Կարծիքները բազմազան էին՝ ընդհուպ մինչեւ վիրավորական արտահայտություններ: Երգչուհին երկու օր լռեց, ապա ֆեյսբուքյան իր պատին թողեց հետեւյալ գրառումը. «Խելագարվում եմ ձեզ համար, ի՛մ երկրպագուներ: Գոհանում եմ Բարձրյալից, որ դուք կաք, եւ ինչու ոչ, բարեւում եմ բոլոր նրանց, ովքեր իրենց վատ գրառումներով ողողել են ինտերնետը»:
ԼԻԼԻԹԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ